ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - страница 10
–Շատ գեղեցիկ տրակտոր ունես£
Նա ուշադիր նայում է ինձ՝ կատակո՞ւմ եմ, թե ոչ£ Եվ տալիս է երկրորդ հարցը.
–Ճի՞շտ ես ասում£
–Այո£ Ոչ ոք այդպիսի տրակտոր չունի,– ասում եմ ես£
Մաքսիմը հպարտությամբ նայում է ինձ£
–Հիմա ճապոնական լավ տրակտորներ են դուրս եկել,– ասում է նա՝ նայելով իր հերկած ցելերին£– Բայց մեր տեղերի համար չեն, հարթ տարածությունների համար են դրանք£ Այստեղ ճապոնական տրակտո՞ր կդիմանա՝ ընկուզենիների արմատները մի հեկտարի վրա գնում են£
–Ճապոնական տրակտորն ի՞նչ է քոնի մոտ,– ասում եմ ես, սպասելով Մաքսիմի ամենագլխավոր հարցին£
–Իսկ ձեր Արգինան գիտի՞, որ այսպիսի տրակտոր ունեմ,– վերջապես ասում է նա՝ կարմրելով մինչև ականջների ծայրերը£
–Իհարկե, գիտի,– անխղճորեն ստում եմ ես£ Մաքսիմի դեմքը շողում է բավականությամբ£ Եվ նա, միանգամայն անսպասելի ասում է.
–Ուզո՞ւմ ես սովորեցնեմ քեզ տրակտոր քշելը£– Չսպասելով պատասխանի, նա իմ թևատակերից բռնում, արագ թռցնում է խցիկ և, տեղավորելով իր կողքին, կարգադրում է.– Բռնիր լծակն ահա այսպես£ Ոտքդ դիր ահա այստեղ£ Ապրես£ Սեղմիր ոտնակը և կամաց բաց թող£ Այ, այդպես, ապրես£
Տրակտորը հռնդում, ծուխ արձակելով դանդաղ առաջ է գնում՝ ակոս-ակոս շուռ տալով սև հողը£ Երջանկությունից շունչս կտրվում է, ես արագ նայում եմ այս ու այն կողմ, բայց ափսոս, տեսնող չկա£ Վաղը կպատմեմ դպրոցում, բայց ոչ ոք չի հավատա®
–Հը, գործերդ ո՞նց են Աբիկ,– տրակտորի խելացնոր հռնդյունի ու գութանների դղրդյունի մեջ ես հազիվ եմ լսում Մաքսիմի ձայնը£
Ես հիշում եմ, որ նա մի երկու րոպե առաջ ևս այդ հարցն էր տվել, ուստի ասում եմ.
–Առաջվա նման£
–Իհարկե, լավ կլինես,– գոռում է Մաքսիմը£– Քեզ ինչ է եղել, որ վատ լինես® Ասում եմ, իհարկե, լավ կլինես®
–Լսեցի® Դու ինձ ասա, ինչպե՞ս ավելացնեմ արագությունը£
–Չի կարելի, խարակ կանես,– մի պահ ուշադրությամբ նայելով ետ, ասում է Մաքսիմը£ Եվ փոխանակ ավելացնելու տրակտորի արագությունը, նա հանկարծակի կանգնեցնում է տրակտորը, իջեցնում է շարժիչի աշխատանքը և, թավ հոնքերի տակից մտախոհ նայելով ինձ, խոր հոգոցով ասում.
–Ինձ թվում է, Աբիկ, մեր ամբողջ Ղարաբաղում Արգինայի նման աղջիկ չկա£
–Իհարկե£ Ինչ խոսք կարող է լինել այդ մասին,– հաստատում եմ ես մեծավարի£ Ինձ դուր է գալիս խոսելու իմ տոնը£ Եվ, ինչպես հավասարը հավասարին, ուղիղ նայում եմ Մաքսիմին՝ սպասելով, թե ինչ կասի նա£
Մաքսիմը դարձյալ հառաչում է և, ասես ուժերից վեր ծանր գործի է, տնքալով ասում է.
–Հենց վատն էլ դա է, որ նրա նմանը չկա£
–Ինչո՞ւ,– զարմանում եմ ես£
–Չգիտեմ£ Այդքան գեղեցիկ չլիներ, ով գիտի, գուցե արժանացներ իր ուշադրությանը£
Իմ կարծիքով, Մաքսիմն այս հարցում լրիվ սխալվում է£ Ես հո գիտեմ, որ Արգինան բոլորին էլ հավասարապես լավ է վերաբերվում£
–Նա բոլորի հետ էլ սիրով է խոսում,– ասում եմ ես£
–Հըմ, բոլորի հե՞տ®
–Իհարկե£
–Ինձ հետ չի խոսի® Գոնե կրթություն ստացած լինեի, գուցե արժան համարեր® Բայց հիմա, չէ, չի խոսի®
–Ինչպե՞ս թե՝ չի խոսի£ Կխոսի, մի՞թե ես չգիտեմ£
Չգիտեմ ինչու, ես մի տեսակ խղճում եմ Մաքսիմին£ Մտքում հաստատ որոշում եմ՝ տուն գնալուն պես այդ մասին խոսել Արգինայի հետ, որովհետև, ընդհանուր առմամբ, վատ տղա չէ նա, թեկուզ առաջներում չէր թողնում մոտենալ իր տրակտորին£ Իմիջիայլոց, Մաքսիմը մեր գյուղի ամենաջահել տրակտորիստն է, իսկ այս ամռանը, բերքահավաքի ժամանակ, կոլտնտեսության «'Նիվա» ինքնագնաց կոմբայնը նա էր բանեցնում և համարյա գիշեր ու ցերեկ դաշտերից տուն չէր գալիս£ Մեծ մասամբ նրա շնորհիվ էր, որ կոլտնտեսությունը լեռնային գյուղերի մեջ առաջինն ավարտեց հունձը£
–Իսկ սովորելում ո՞նց ես£ Երևի լավ ես սովորում, չէ՞,– հարցնում է Մաքսիմը£
Ասես իր շատ պետքն է իմ սովորելը£ Խոսելու բա՞ն չունի, ինչ է®
–Այո,– ասում եմ ես£ Բայց տեսնում եմ՝ ականջի մի ծայրով է լսում ինձ, մտքերը բոլորովին ուրիշ տեղ են£