ՆԱՄԱԿՆԵՐ ԲԱՆՏԻՑ - страница 7



23

Ուսերիս հզոր հայի ուղեղակիրը կլոր լիներ, հասկանայի էլի՜…

Այս ՔԿՀ-ի պաշտոնատարները համակարգի խոսափողն են

և 

ազգային

մեքենայի

հրամանների

անշեղորեն

իրականաց

նողները։

11 ամիս շրջափակման մեջ։ 11 ամիս կարողացան ինձ պահել, թույլ չտալ հանդիպել ոչ դրսի, ոչ ներսի, ոչ Արցախի որևէ լրագրողի, պաշտոնյայի հետ, լսել անչափահաս որդուս ձայնը ,գոնե օրը 3 րոպե, հաշվի չառնել հացադուլի դիմումս և շատ այլ բաներ։

Համակարգում էի, բայց համակարգից դու*րս։ Կաշառա-կերանհատներ՞։ Հուզիչ է և անհամոզիչ, ծիծաղելի և զավեշտա-լի։ Այո', շրջանագիծը քառակուսի չունի, ինչպես աքսիոման ապացուցման կարիք։ ՀՀ-ում հերթը հասել է նրան, որ բռնողը բռնողին է բռնում, կերակրողը' կերակրողին, իսկ « իմ վասալի վասալի վասալը իմ վասալը չէ»:

Արվեստի ինստիտուտում դասախոսելու տարիներին մի լաբորանտ ունեի` Սիրադեղյան Վանո։ Երբ դարձավ նախա-

րար, հայտարարեց, որ գրողը ինքն է։ Ժամանակները փոխվեցին։ Հիմա բռնողների և սարքողների ժամանակն է` « ազգային հանրաքվե» է:

Ամենայն հայոց նախագահ, ես մարտի 27-ից ոչ ամենայն, ոչ էլ հայոց Ֆեմիդաս,ազգային աղետ եմ, էկոլոգիական աղետ, կաշառքի վարակակիր, աղետ Աղ Վանա ձկների, Տավուշի սառնորակ ճահճի, «Աբովյան» ԲԿՀ-ի «նարկոպոռնոգժա-բանտի»։ Խեղճ համակարգը ես եմ վարակել, թեև ՀՀ-ում երբեք չեն ասի, որ դա համակարգ է։ Ես տղամարդավարի խոստո-վանում եմ։ Եթե դժվար է խոստովանել, ապա ես կաշառքի վարակակիր եմ և վարակել եմ համակարգը, չէ՞ որ համակարգի վարակը չեմ կրել։ Թույլ կտա՞ք իմ վարակակիր մատերիայի ձևը տանել Ձեր երկրից, փրկել Ձեր երկիրը և ինձ։ Ֆեմիդա Դեռ Շղթայված։


24

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին

Հասցես-նույնը

ՀՀ 

ԱՆ

«

Աբովյան

»

ՔԿՀ

ի

ԿՊՎ

կալ

.

Ֆելմիրա

Դավթյան

Ֆեմիդա


Դիմումխոստովանություն

Պարոն նախագահ

Կանգնել եմ Ջ. Սորոսի «բաց հասարակություն» ուսումնասիրության վիճելի միակ կետից բխող դիլեմայի առաջ։ Ինչպես մտածում եմ, ձեր պետության միակ անուղեղ անուղղելին ես եմ մնում։ Ձեր ուղղիչում ուղղվում եմ, ուղղվում, բայց անուղղելի եմ մնում։ Ելք չկա։ ՈՒզում եմ, երբ Նորին մեծության կամքը «թամամվի» (ներեցեք թուրքերեն բառիս համար, հոդվածս չավելացնեք, այդ բառը փոխ է առնվել զինդերենից, փոխ. բառար. 1962թ. Էջ 782) վտարեք շենշող Հայաստանից։ Այստեղ էլ վիճակս վիճակ չէ։ Բանտի բանտը ուրի՜շ բան է, պարսիկներին էլ չեմ ցանկանա։ Հայաչարի բանտում էլ չեմ հարմարվում։ Հաստատ հայ չեմ, սրանց էլ չեմ նման։ Առավոտյան զարթնում եմ, ասում `բարի լույս մեծն հայոց պոռնիկներ։ Վերջ։ Բոլորը նեղանում են։ Նույնն ասում եմ նարկոմաններին, խարդախներին, գժերին։ Մի խոսքով, չնեղացած մարդ չկա։ Նարնջի հյութ եմ ուզում, « Ջերմուկ են» տալիս, ասում եմ, ինչու՞։ Պարզվում է բառի մեջ «ջ» կա։ Ես իինչպե՞ս դիմանամ։ Գոնե մի էլիտար տիկին բերեն, աչքերի խորությամբ ուղեղի ծալքերը հաշվեմ, օրերն անցնեն։ Գանգուղեղի կրիզիս է, կրիզիս… Նախագահ ջան. Բանտը նարինջ չէ, միտքս 1 տարի է ազգային չէ, 99% մտքերից թթված կիտրոնի հոտ եմ առնում։ Մի խոսքով, ես մենակ եմ այս հզոր կառույցում, կույր Ֆեմիդան եմ, մարդ չեմ տեսնում։

25

Չգիտեմ ինչ անել։ Չերնիշևսկու օրն եմ ընկել։ Մեղավոր*ր եմ, որ մոտովս հայ անցավ` «թրքացա» Կարևորը, հասկացա, որ հայերենից հայերեն թարգմանելը ողբերգություն է, հայի դիվանագիտությունը` ուտոպիա։ Երբ ինձ համար ապրող և առանց ինձ հաստատ մեռնող խելագարներին օգտագործելով, պետական ազգային գերհզոր մտածողությունը ինձ հայաբանտ բերեց, համոզվեցի, որ անհամատեղելի են մարդը և գոյամարդը։ Իմ փոխարեն իրենք ինֆարկտ տարան։ Նույնը կլիներ, երբ գնալս լսեին։ Ես մեղավոր չեմ, որ հայկական ֆիգուրներով շախմատ խաղալ չեմ կարող։ Կարևորը, կողմ եմ, որ ՀՀ-ն դառնա շախմատի հայրենիքը։ Ձեռք չեմ տվել, որ խաղամ, ձեռքով հրել եմ' շպրտելու միտումով։ Ոչ' խենթաբույժ եմ, ոչ հոգեբույժ։ Արհամարհանքից ու քննադատությունից գոյն է ոխակալում։ Ես ծիծաղում եմ։