Արեգակի հակառակ կողմին - страница 4
Վեճը անիմաստ էր, հանգիստ դիմում գրեց և հեռացավ: Ինքն էլ արդեն կռահում էր թե «որտեղից էր փչում քամին»:
Միայն մի բան էր ափսոսում և դա այն չէր, որ չհասցրեց թոշակ ստանալ, այլ այն, որ այլևս հնարավորություն չի ունենա շարունակելու համալսարանի լաբորոտորիայում իր հետա–զոտությունները կորոնավիրուսի մուտացիայի և նրանց ազդեզությունը խրոնիկ հիվանդությունների վրա փորձերը, որ շատ արդիական էր հենց այս համաճարակի պայմաններում: Նա արդեն նոր դեղ հայտնաբերելու շեմին էր և ահա քեզ հեղափոխություն, ավելի ճիշտ՝ տեղափոխություն և կադրերի փոխարինում տգետ ու անճարակ մասնագետներով:
Նա այլևս ոչ հեռուստացույց էր նայում, ոչ համակարգիչն էր բացում և ընդհանրապես խուսափում էր ամեն տեսակի նորություններից, առանձնապես համաճարակի և նրա դեմն առնող միջոցառումների մասին, քանի որ համատարած տգիտություն էր տիրում թե իշխանավորների, թե «մասնագետների», թե լրագրողների և սովորական մարդկաց գիտակցության մեջ: Անիմաստ, իրար հակասող տեղեկատվություններն ու անիմաստ, հակավարակային և հակաառողջական միջոցառումները, իրականության հետ ոչ մի կապ չունեցող թվերը նրան ավելի էին նյարդացնում:
Նա ոչ միայն ինքնամեկուսացվել էր արդեն համարյա երկու տարի, մեուսացվել էր նաև հոգեպես: Միայն, ժամանակ առ ժամանակ իր հարուստ գրադարանի գրքերն էր նորից կարդում և կարևոր չէր գրականություն է, թե բժշկություն:
Գիտնականը տարված էր իր հին հուշերով, երբ հնչեց բակի դռան զանգը: Ձեռքը ծուլորեն մեկնեց հեռահար պուլտի կոճակին և բացեց դրսի երկաթե դուռը:
Իրար հետևից բակ թափվեցին երկու դիմակավոր ոստիկան ու մի դիմակավոր, քաղաքացիական հագուստով երիտասարդ: Երիտասարդը գալիս էր հետևից ու իր ձեռքի հեռախոսի խցիկով նկարահանում էր բակն ու ընդհանրապես ինչ կատարվում էր շուրջը:
Երբ նրանք մոտեցան Ալիմյանին, նա, որպես հարգալից վերբերմունք ոտի կանգնեց ու բարևեց ոստիկաններին: Դեռ չէր հասցրել հարցնելու, թե ինչ մտադրությամբ են նրանք այցի եկել, երբ ավագ լեյտենանտը դիմեց նրան, աջ ձեռքը բարձրացնելով գլխարկին.
– Ավագ լեյտենատ Աչիկյան: Հարգելի Արատայի հպարտ քաղաքացի, կարելի՞ է իմանալ, ինչու էք խախտում մեր երկրի օրենքներն ու Էրեբանի պարետի հրամանները:
– Զարմանալի է… և Արատտայի ո՞ր օրենք եմ խախտել:
– Պարտադիր դիմակ կրելու օրենքը, Արատայի հպարտ քաղաքացի՛:
Քաղաքացիական հագուստով ու դիմակով երիտասարդը լկտիաբար մոտեցավ Ալիմյանին և սկսեց նրան նկարահանել ավելի լայն ռակուրսով, որը նրան սկսեց ավելի ջղայնացնել:
– Պարոն ոստիկա՛ն, առաջինը ես ինքնամեկուսացված եմ ու մինչ ձեր գալը բակում ոչ ոք չկար, երկրորդ՝ այդ դիմակներից ոչ մի օգուտ չկա, քանի որ նրա խոռոչներով կարոնավիրուսը, իր չափսերին համեմատ, առանց ոչ մի արգելքի կարող է անցնել դիմակով ինչպես ասենք մոծակը ֆուտբոլի դարպասով և դա ասում եմ ձեզ ես, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, կենսաբան և Շնոբելի մրցանակի նախկին թեկնածու Ռուբեն Ալիմյանս: Եվ երորդը, ես գտնվում եմ իմ անձնական, սեփական տարածքում, ուզում եմ իմանալ, դուք ի՞նչ իրավունքով եք խախտում իմ քաղաքացիական իրավունքները:
Նա կարծում էր, որ հիմա ոստիկանը, լսելով իր հարգարժան անձնավորության մասին, ուր որ է պիտի նահանջի, գուցեև ներողություն խնդրի անհանգստության համար, քանի որ «իրավիճակ է փոխվել» և նրանք էլ այն «լկտի ու անդաստիարակ ոստիկանները չեն հին ռեժիմի»: Բայց նա սխալվեց:
– Լսի՛ր, այ պրոֆեսոր, դոկտոր, կենսաբան, նախ գնվում եք Արատտայի տարածքում, դուք Արատտայի օրենքն եք խախտել և պիտի տուգանք մուծեք,– ձայնը բարձրացրեց ավագ լեյտենանտը:
– Եվ ո՞վ է հաստատել ձեր այդ օրենքը և ի՞նչ գիտահետազոտական աշխատանքների հիման վրա են ընդունել այդ օրենքը, կարելի՞ է իմանալ,– հակաճառեց Ալիմյանը:
– Օրենքը հաստատել է կոմիտեի գլխավոր քարտուղար պարոն Թավշիկյանը, առողջապահության նախարար, Արատայի մեծ գիտնական, բժշկական գիտությունների թեկնածու պարոն Թոթոսյանի լուրջ գիտահետազոտական աշխատանքների հիման վրա: