Мое время, или Осенний дневник (на армянском языке) - страница 34



– Ծո, բայղուշ, հեչ տերը չես էղնի՞:

Խմում, հարբում էր, բայց դարձյալ իր մասին բան չէր պատմում, միայն կրկնում էր.

– Իմ սխալը ձեզ համար գիտություն է, – և անվերջ քաղաքային հին ռոմանսներ էր երգում ծովահենի խռպոտ ձայնով:

Շուտով ուսուցչանոցում բոլորը նկատեցին, որ նա և քիմիայի ուսուցչուհի Նահապետյանը իրար հետ չեն խոսում, խուսափում են իրարից: Նահապետյանն էլ շատ տարօրինակ էր պահում իրեն: Նրան թվում էր, թե ամեն ինչ թունավորված է՝ օդը, ջուրը, իրերն ու առարկաները և ամեն ինչ ուղղված է իր դեմ: Դռների բռնակներին ձեռք չէր տալիս և սպասում էր մինչև ուրիշը բանա՝ նոր ինքը մտնի, օգտագործում էր միայն իր գիրքը, դասամատյանը աշակերտներին էր բանալ-փակել տալիս, որևէ մեկի հետ խոսելիս կանգնում էր հեռու և ձեռքով այնպիսի շարժումներ էր անում, ինչպես ծուխն են հեռացնում, եթե մոտենում էին իրեն, ինքը ետ-ետ էր գնում։ Մուրացանի հերոսի պես հիմնականում ձու էր ուտում: Եթե հանկարծ կողմնակի ձեռք դիպչեր իր ուտելիքին, դուրս էր նետում: Ինչու՞ էր նա այդպես բարդացնում իր կյանքը, անհասկանալի էր:

Конец ознакомительного фрагмента.

Если вам понравилась книга, поддержите автора, купив полную версию по ссылке ниже.

Продолжить чтение