ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - страница 2



Սար ու ձոր, հանդ ու անտառ ծածկվել են իրիկնային փափուկ շղարշով, մերդ ընդ մերթ բեկբեկուն կանչում են գիշերային հավքերը, իսկ այնտեղ, հեռվում, ինչպիսի հեքիաթային տեսարան, Մռավա սարի կատարները ողողված են դեռ ոսկեշղարշ արևով£

Աղջիկը անթիվ, անհամար սար ու ձորերի վրայով երկար նայում է Մռավա սարի կողմը£

–Աստված իմ, ինչ գեղեցիկ աշխարհ է®-ինքն իրեն, միայն շուրթերով շշնջում է աղջիկը՝ հայացքը երկար չկտրելով Մռավա սարից, և այդպես էլ հայացքը հեռուներին, ասում է.– Զարմանալի է, իսկ ինչո՞ւ առաջ չեմ տեսել այս ամենը£

–Ե՞րբ£

Իմ հարցին պատասխանելու փոխարեն, նա անսպասելի ասում է.

–Դու քանի՞ տարեկան ես, Աբիկ£

–Հայրս ասում է, որ արդեն փոքր չեմ,– փորձում եմ կատակել:

–Պարզ է,– գլխով է անում աղջիկը£– Մի ժամանակ ես նույնպես փոքր չէի£ Ես հիմա էլ փոքր չեմ, չէ՞, Աբիկ£ Դու համաձայն չե՞ս ինձ հետ£

–Համաձայն եմ,– ակամա ժպտում եմ ես, իսկ հետո, չգիտես ինչու, ասում եմ.– Մեր գյուղը շատ է գեղեցիկ£ Ամբողջ աշխարհում այդպիսի գյուղ չկա£ Իսկ աշնանն այն արտասավոր գեղեցիկ է£

–Աշունն ամեն տեղ էլ գեղեցիկ է,– ասում է աղջիկը:

–Չգիտեմ, գուցե,– թոթվում եմ ուսերս£– Աշնանը ես ոչ մի տեղ չեմ եղել. դպրոց եմ գնում£

Մենք մտնում ենք ձորը, որոշ ժամանակ քայլում ենք լուռ, ինչ-որ տեղ, անտառի խորքում տագնապով ծղրտում է բուն. գիշերային որսի է պատրաստվում երևի£ Անախորժ է նրա ծղրտոցը, անսովորությունից զարհուրել կարելի է£ Գուցե դրա համար է, որ աղջիկը ձեռքով թեթևակի դիպչում է իմ ուսին և կամացուկ ասում.

–Ի¯նչ սարսափելի է® Այդ ո՞վ էր այնպես կանչում£

–Գիշերային բու է,– անհոգ ասում եմ ես£– Վախենալու ոչինչ չկա£ Իսկ ձեզ մոտ, ինչ է, բու չի՞ լինում£

–Ոչ,– չգիտես ինչու հառաչում է նա£– Մեզ մոտ չի լինում£ Ես այստեղից շատ հեռու եմ ծնվել, հազար ձոր ու սար այն կողմ£ Դու աշխարհագրություն լա՞վ գիտես,– անսպասելի հարցնում է աղջիկը£

–Իհարկե,– իսկույն ասում եմ ես£

–Ես ծնվել եմ այնտեղ, ուր աշխարհի ամենամեծ լիճն է ու ամենափոքր ծովը£ Այնտեղ մի քաղաք կա՝ նման Նեապոլին ու դեռ Նեապոլից էլ գեղեցիկ£ Այդ քաղաքում եմ ծնվել ես, և մեզ մոտ երբեք բու չի լինում£

Ես երկար մտորում եմ՝ ձգտելով գուշակել այն քաղաքի անունը, որտեղ ծնվել է աղջիկը, բայց ոչինչ չի ստացվում£ Անհարմար դրություն է, նույնիսկ զգում եմ, թե ինչպես եմ շիկնում£ Բայց նա դա չի նկատում, իհարկե, որովհետև ձորում մութ է£ Նեղ ճանապարհը ելնում է ձորի մյուս կողմը, և մեր առջև երևում է գյուղը՝ հատուկենտ վառվող լույսերով, կովերի բառաչով ու մարդկանց կանչերով£

–Ահա այնտեղ, բլրի վրա, մեր դպրոցն է,– բացատրում եմ ես,– քիչ ներքև ակումբն է, ակումբից ու գյուղական խանութից այն կողմ հիվանդանոցի շենքն է£ Մեր տունը հենց հիվանդանոցի մոտ է£

–Գիտեմ, Աբիկ,– ասում է աղջիկը£ Ես տարակուսանքով նայում եմ նրան£ ''Նրան որտեղի՞ց է հայտնի այդ ամենը. և անունս է իմանում, և մեր տան տեղը գիտի''£ Բայց հարցնել այդ մասին՝ դարձյալ չեմ համարձակվում£ Եվ նա նորից կարծես կարդում է իմ մտքերը և ասում է.

–Չէ՞ որ ես եղել եմ այստեղ, Աբիկ£ Ճիշտ է, մի անգամ, բայց եղել եմ£ Եվ այդ օրվանից արդեն մի քանի տարի է անցել£

–Մի քանի տարի է անցե՞լ,– ինքնաբերաբար ասում եմ ես£

–Այո, ես այն ժամանակ փոխադրվել էի իններորդ դասարան£ Իսկ դու փոքրիկ, շատ փոքրիկ տղա էիր£

–Իսկ որտե՞ղ էիր ապրում,– զգուշորեն հարցնում եմ ես:– Ու՞մ տանը:

–Իհարկե, ձեր,– ասում է նա ժպտուն:– Դու ինչ է, խոսեցնու՞մ ես ինձ, Աբիկ:

Ուրեմն մեր տուն ենք գնում… Ես քիչ է մնում խենթանամ ուրախությունից: Հետո նա լուռ խորհում է ինչ-որ բանի շուրջը£ Ընդհանրապես նկատել եմ. խոսքի կեսին կլռի՝ մտասույզ նայելով մի անորոշ ուղղությամբ£ Գուցե հանկարծակի ինչ-որ տխրությո՞ւն է համակում նրան£ Լինում է, չէ՞, այդպես£ Եվ որպեսզի աղջիկը չտխրի ինձ հետ, ես փորձում եմ զբաղեցնել նրան խոսակցությամբ£