ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - страница 5



Այնտեղ, Կաղնախաչի հեռավոր լեռնալանջին կրակոցը կրկնվեց£ Որսորդներ են երևի£ Ես նորից ու նորից մտածում եմ Արգինայի մասին, հիշում եմ, թե նրա կաս-կարմիր շուրթերն ինչքան քնքուշ ու կախարդող առոգանությամբ են արտասանում հայերեն բառերը, ամենևին ոչ նման մեր բարբառին, ինչպես է նայում՝ իր խոշոր, արտահայտիչ աչքերով թափանցելով մինչև հոգուդ խորքերը, ինչպես է ժպտում, ինչպես է քայլում£ Ես պարզապես անկարող եմ չմտածել նրա մասին® որովհետև ինձ համար բերկրանք է նրա անունն անգամ արտաբերելը£

®Արգինան կապույտ շրջազգեստ է հագել, և այն շատ է սազում նրան£ Այդ շրջազգեստի մեջ նա ուղղակի սքանչելի է£ Ես նրան ասում եմ£

–Դու հիմա ավելի ես գեղեցկացել£

–Ճի՞շտ,– Արգինան ծիծաղում է, իսկ այնուհետև, իմ ձեռքն առնելով իր տաք ափերի մեջ, ժպտալով ասում է®– Գյուղի օդը վերցնում եմ երևի£

Հայրիկը նույնպես անչափ ուշադիր ու սիրալիր է Արգինայի նկատմամբ£ Ճաշի ժամանակ, սեղանի մոտ նստած, ես գաղտնածածուկ հետևում եմ հայրիկին և նկատում, թե ինչպես է նա ամեն անգամ շփոթվում՝ Արգինայի հայացքին հանդիպելիս, և բերկրալից ժպիտը չի իջնում նրա դեմքից, իսկ աչքերը անընդհատ շողում են խնդագին£

Այդպես ուրախ տրամադրությամբ ՝ ես հայրիկին միայն տոն օրերին եմ տեսնում և զգում եմ, որ այսօր ևս տոն է նրա համար, գուցե նույնիսկ շատ մեծ տոն£ Եվ ես քիչ է մնում խելքս թռցնեմ հետաքրքրասիրությունից, որովհետև վերջապես մի կարգին չգիտեմ, թե ով է Արգինան և ինչ առիթով է եկել մեր տուն£ Հո ամառ չէ, որ ասեմ՝ եկել է հանգստանալու:

–Արգինա ջան, աշխարհում բարեկամությունից թանկ ու քաղցր բան չկա,– ասում է հայրիկը, կրկին լցնելով բաժակն ու դանդաղ ելնելով տեղից£ Հայրիկը սովորություն ունի՝ մի բաժակ խմեց թե չէ՝ կսկսի իրար ետևից կենացներ առաջարկել£

–Ի՞նչ ես կանգնել, նստած խոսիր,– անչար դիտավորությամբ ասում է մայրիկը՝ մոշի թանձր գինի լցնելով իր ու Արգինայի համար£

–Չէ, Արուս, դու չգիտես, գյուղխորհրդի նոր օրենքով՝ թամադան պիտի կանգնած խոսի£

Արգինան մանր ծիծաղում է, ատամները փայլում են, իսկ հայրիկը շարունակում է իր խոսքը.

–Այո, թանկ ու քաղցր բան է բարեկամությունը, ընկերությունը, առանց բարեկամության, առանց ընկերության, ոնց որ աշխարհն առանց արեգակնային արդար լույսի® Բարեկամությունը կրկնապատկում է ուրախությունները և կիսով չափ կրճատում դառնությունները£ Նույնիսկ հիվանդանալն էլ հաճելի է, երբ գիտես, որ կան մարդիկ, ովքեր քո կազդուրվելուն սպասում են ոնց որ ուրախալի տոնի£ Քո կենացը, Արգին®

–Չեմ հասկանում, Արգինայի կենացը քանի՞ անգամ կարելի է խմել,– կեղծ զարմանքով հարցնում է մայրիկը£

–Տեր աստված, սա ի՞նչ բնավորություն ունի£ Այ մարդ, ձայնազո՞ւրկ եմ ես, ինչի՞ ես խանգարում£ Երբ խոսում ես՝ ես քեզ խանգարո՞մ եմ: Չեմ խանգարում, չէ՞, բարի եղիր, դու էլ ինձ մի խանգարիր£

Երբ հայրիկը խոսում է, դժվար է գուշակել՝ երբ է լուրջ խոսում, երբ՝ կատակում£ Հիմա, իհարկե, կատակում է£ Իբր մայրիկից նեղացած՝ նա դառնում է Արգինայի կողմը£

–Բարի գալուստ, Արգինա ջան® Դու որոշել ես աշխատել մեր գյուղում£ Շատ լավ ես արել, մեր աչքի վրա տեղ ունես£ Բայց նախ՝ պետք է ամբողջ հոգով սիրես քո աշխատանքը, նվիրվես դրան, որովհետև չկա ավելի մեծ հաճույք, քան սիրած գործին նվիրվելը£ Ես, օրինակ սիրում եմ իմ գործը£– Հայրիկն իրեն արդեն յոթերորդ երկնքում է զգում£– Մոտ տասը տարի կոլտնտեսության ամբողջ անասնապահության համար ես եմ պատասխանատու£ Գլխավոր զոոտեխնիկ եմ£

–Լավ է ասացիր, թե չէ կարող էր կարծել, թե էս գյուղի տանուտերն ես,– հանգիստ խայթում է մայրիկը՝ թաքուն աչքով անելով Արգինային£

–Դե արի ու մի խմիր,– ծիծաղում է հայրիկը՝ մի ումպով խմելով թթի օղին£– Թութն ու թթի օղին բուժական ուժեղ հատկություն ունեն,– շարունակում է նա: -Դրա համար էլ Ղարաբաղը երկարակյացների երկիր է: Մի բան պատմեմ` լսիր£ Ղարաբաղում մի շատ ծեր մարդ ճանապարհի եզրին նստած լաց է լինում£ «Ի՞նչ է պատահել°°,– հարցնում են£ Մեծ եղբայրս ծեծել է» ,-ասում է£ Զարմանում են, որ ինքն էդքան ծեր մարդ՝ մեծ եղբայր ունի£ «Ինչո՞ւ է ծեծել»,– հարցնում են£ «Հերս ներս մտնելիս՝ ոտքի չեմ կանգնել»,-ասում է£ – Արգինան լիաթոք ծիծաղում է, իսկ հայրիկն ասում է.– Արգինա ջան, էս մեծ աշխարհում մեկը չեղավ, որ հասկանար ինձ£ Տեսնում եմ, որ ինձ հասկանում ես– Նա ուզում է կրկին օղի լցնել բաժակը, բայց ձեռքի անզգույշ շարժումով շրջում է շիշը և մինչ մայրիկը կհասցներ սեղանից վերցնել շիշը, օղին թափվում է սփռոցին՝ թթօղու անդուր հոտը տարածելով սենյակով մեկ£